Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը սոցցանցի իր էջում բարձրաձայնել է, որ ընտրացուցակներում էական տարբերություն կա, որը անհասկանալի է, այսինքն` ավելացել են Գյումրիի բնակիչների թիվը։
2021 թվականի ԱԺ ընտրություններում Գյումրի համայնքում ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 122.118 ընտրող։ 2021 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում` 109.453 ընտրող։
2025 թվականի ՏԻՄ ընտրություններում` ըստ ԿԸՀ հրապարակած թվերի` 112.160 ընտրող։ Ստացվում է` 2021 թվականի ընթացքում միայն Գյումրում (մոտ 4 ամիս տարբերությամբ,որը ողջամիտ կասկածի տեղիք է տալիս` ընդհուպ մինչև ընտրությունների արդյունքների անաչառության տեսնկյունից),ընտրողների թվի տարբերությունը կազմել է` 12.665:
Ներկայումս հրապարակված տվյալներով ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թվի տարբերությունը (ՏԻՄ ընտրություններ), 2021 թվականի թվի նկատմամբ կազմում է` 2707 ընտրող։
Oragir.News-ը զրուցել է խմբակցության ղեկավարի հետ։
Մանրամասները` տեսանյութում։