Գերմանիայի քաղաքական դաշտը փլուզված է. կոալիցիան դարձել է գլխացավանք
copy image url

Գերմանիայի քաղաքական դաշտը փլուզված է. կոալիցիան դարձել է գլխացավանք

Արտաքին 1 ամիս առաջ - 17:22 24-02-2025
Գերմանիայի ընտրություններում ձայներով առաջ է պահպանողական Քրիստոնեադեմոկրատական դաշինքը (ՔԴՄ/ՔՍՄ), սակայն կոալիցիայի ձևավորումը բարդ է: Գրում է ING-ը։

Ֆրիդրիխ Մերսի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական դաշինքը (ՔԴՄ/ՔՍՄ) հաղթել է Գերմանիայի ընտրություններում՝ ստանալով 28% ձայն։ Աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ մոտ 20%-ով, նրանց հաջորդում են Սոցիալդեմոկրատական Կուսակցությունը (ՍՊԴ)՝ 16%, Կանաչների կուսակցությունը՝ 12%, Ձախ կուսակցությունը 9%, ԲՍՎ-ն (Bündnis Sahra Wagenknecht)՝ 5%:

Ընտրությունների մասնակցությունը կազմել է 84%, ինչը Գերմանիայի վերամիավորումից հետո ամենաբարձր ցուցանիշն է։ Նախկին կառավարող կոալիցիայի 3 կուսակցությունները կորցրել են 18 տոկոս իրենց 2021-ի ընտրական արդյունքներից։ Իսկ աջակողմյան և ձախակողմյան կուսակցությունները ձեռք են բերել մոտ 20 տոկոս ՝ հասնելով 30%-ի։ Նման իրավիճակում ՔԴՄ-ն, չնայած հաղթանակին, ցուցադրել է ամենացածր արդյունքը, իսկ ՍՊԴ-ն՝ ամենաբարձր կորուստը։ Գերմանիայի քաղաքական դաշտը երբեք այսքան փլուզված չի եղել։

Գերմանիայի քաղաքական դաշտի փլուզումը բարդացրել է կոալիցիոն բանակցությունները։ ՔԴՄ և ՔՍՄ կուսակցությունները ընտրարշավի ընթացքում ակտիվորեն քննադատել են Կանաչներին և, երբեմն, բացառել են նրանց հետ որևէ կոալիցիա։ Արդյունքում ավելի խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել։ Դեռ չի պարզվել՝ ՖԴՊ-ն (Ազատ դեմոկրատական կուսակցությունը) կկարողանա՞ անցնել խորհրդարան։ Ըստ վերջին տվյալների՝ նա 5%-ից քիչ քվե է հավաքել է։

ԲՍՎ-ի՝ խորհրդարան անցնելու պարագայում ՔԴՄ-ն ստիպված կլինի համագործակցել ՍՊԴ-ի և Կանաչների հետ։ Այս հեռանկարը նույնպես բարդացնում է կոալիցիայի գործընթացը, քանի որ ՍՊԴ-ն կարող է դժկամությամբ համաձայնել համագործակցել ՔԴՄ/ՔՍՄ-ի հետ, հետևաբար՝ շատ դժվար կլինի գտնել կայուն կառավարություն։

Քնարիկ Սահակյան