Հայաստանի բասկետբոլի հավաքականը չի շարունակի պայքարը ԱԱ-2027-ի նախընտրական փուլում
copy image url

Հայաստանի բասկետբոլի հավաքականը չի շարունակի պայքարը ԱԱ-2027-ի նախընտրական փուլում

Սպորտ 1 ամիս առաջ - 14:45 24-02-2025
Ավարտվել է բասկետբոլի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլը։

Հայաստանի հավաքականը, որն ընդգրկված էր C խմբում, չի շարունակի պայքարը։

Նախընտրական 2-րդ փուլ են անցնում խմբերի առաջին տեղերը գրաված թիմերը։ C խմբից հաջորդ փուլ է դուրս գալիս Ավստրիայի ընտրանին։

Նախընտրական 2-րդ փուլ է անցնում նաև խմբերի՝ լավագույն արդյունք գրանցած 2-րդ հորիզոնականի թիմը։ Հայաստանի հավաքականը այդ տեղում էր, սակայն երեկ կայացած հանդիպումների արդյունքում Նորվեգիայի հավաքականը գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով։

Հայաստանի հավաքականը կվերադառնա նոյեմբերին Եվրոպայի առաջնության նախընտրական հանդիպումներին։

Ամենից շատ դիտված