Բասկետբոլի Հայաստանի հավաքականը համառ պայքարում հաղթել է Իրանի ընտրանուն
copy image url

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը համառ պայքարում հաղթել է Իրանի ընտրանուն

Սպորտ 2 տարի առաջ - 00:33 26-06-2022
Երևանում շարունակվում է «SADA Cup» բակետբոլի միջազգային մրցաշարը։

Հունիսի 25-ին կայացել են 2 հանդիպումներ։ Նախ Սիրիայի հավաքականը 94։59 հաշվով պարտության է մատնել «Թիմ ԱՄՆ»-ին»։

Մրցումային օրվա երկրորդ խաղում Մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստան - Իրան հանդիպումը։ Լարված պայքարում բասկետբոլի Հայաստանի ազգային թիմը հաղթեց 77։73 հաշվով։

Հունիսի 26-ին կայանալու է մրցումային վերջին օրը. Հայաստանի ընտրանին ուժերն է չափելու Սիրիայի հավաքականի հետ և հաղթելու դեպքում կհռչակվի չեմպիոն։

Ամենից շատ դիտված