Նենց են պարզաբանում, կարծես՝ լավ բան են արել, որ մասնավորի վարձակալած տարածքում են աղը պահեստավորել
copy image url

Նենց են պարզաբանում, կարծես՝ լավ բան են արել, որ մասնավորի վարձակալած տարածքում են աղը պահեստավորել

Միտք Ներքին 1 ամիս առաջ - 12:03 24-02-2025
Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Երեկ հրապարակում էի արել, որտեղ հարց էի ուղղել.
«Եթե կոռուպցիա չկա, ապա խնդրում եմ ինձ ասեք, թե ի՞նչ գործ ունի մասնավորի մոտ քաղաքացու հարկերով գնված՝ ձյուն մաքրող և աղ ցանող համայնքային ավտոմեքենան, երբ նա պետք է Երևանի սառցակալած փողոցներում ձյուն մաքրի և աղ ցանի»։

Որից հետո ես տեղեկացել եմ, որ Երևանի քաղաքապետարանը մասնավորի հետ պայմանագիր ունի կնքած, որ աղը մասնավոր տարածքում պահեստավորեն։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ ավտոմեքենան գնացել էր աղ բեռնելու։ Հարցին պատասխան ստանալուց հետո հրապարակումը ջնջեցի։

Հրապարակումը արել եմ՝ իմանալով, որ Երևանի քաղաքապետարանը աղը պահեստավորում էր իր համայնքային տարածքում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու և առանց մասնավորի հետ պայմանագիր կնքելու։ Այլ ոչ թե, ինչպես որ հիմա են անում։ Դե, արդեն Աստված գիտի՝ մասնավորին ինչքան գումար են վճարում աղը պահեստավորելու համար, երբ դա նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տարածքներում էին պահեստավորում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու։

Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը անդրադարձել է իմ հրապարակմանը, և հանրային կերպով պարզաբանել են, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Նենց են պարզաբանում, կարծես՝ լավ բան են արել, որ մասնավորի վարձակալած տարածքում են աղը պահեստավորել, այլ ոչ թե համայնքային տարածքում, ինչպես որ առաջ էին անում՝ որևէ մեկին որևէ լումա վճարելու։

Հույս չունեմ, բայց հուսանք, որ այս դեպքից հետո հաջորդ տարի քաղաքապետարանը աղը կպահեստավորի իր ենթակայության տակ գտնվող տարածքներում, այլ ոչ թե կհարստացնի մասնավորին, երբ դա կարելի է անել անվճար։

#Փող_աշխատելու_նոր_մեթոդ
#Թալանչիներ»։

Ամենից շատ դիտված