Ավանեսյանը կբողոքի, եթե առանց ուզելու են դրել աղը. համացանցում քննարկվում է Բրյուսելյան հանդիպումը
copy image url

Ավանեսյանը կբողոքի, եթե առանց ուզելու են դրել աղը. համացանցում քննարկվում է Բրյուսելյան հանդիպումը

Ներքին 3 տարի առաջ - 00:22 07-04-2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել է Բրյուսելում:

Ուշագրավն այն է, որ համացանցում առավել քննարկվում է ոչ թե հանդիպման բովանդակությունը՝ այլ Միշելի, Ալիևի, Փաշինյանի սեղանին դրված ընթրիքի աղամանը։

Հավանաբար, օգտատերերը վերհիշել են ԱՆ Անահիտ Ավանսյանի նախագիծը, ըստ այդմ՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:

«Ավանեսյանը կբողոքի, եթե առանց ուզելու են դրել աղը»,

«Կարողա՞ դիտմամբ են դրել, թե՞ տեղյակ չեն մեր մոտից»,

«Բա էն ո՞վ էր պնդում, թե Եվրոպայում աղ չեն դնում սեղանին», - գրել են օգտատերերը։

Ֆոտոշարք