Պամֆլետ․ Ռուսի մոտ միշտ էլ հայն է մեղավոր․ ազգովի ասում ենք՝ իզվինի

Տեսանյութ Ներքին Պամֆլետ 1 ամիս առաջ - 20:00 22-02-2025

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր Խմբագիր

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որտեղ նա շատ կարևոր բաներ ասաց, սակայն կարևոր մտքերից էր այն, որ պարոն նախագահը ինքնախարազանման հերթական թեման բարձրացրեց՝ համոզմունք հայտնելով, որ կարևորագույն պահին Հայաստանը դավաճանել է Ռուսաստանին ու դրանով հիմք դրել հիմիկվա վիճակին։ Երկրորդ նախագահն ակնարկում էր՝ ինչերի կարող էինք հասնել, եթե այդ դավաճանությունը չլիներ։

Իհարկե չար լեզուներն ասում են, որ Ռուսաստանի աչքերով նայելու ժամանակ Հայաստան չի երևում, այլ երևում է մի պինդ՝ այդպես նայողների համար հասկանալի լեզվով ասած՝ «տաբուրետկա», որի վրա բարձրանալով՝ Ռուսաստանը կարողանում է հասնել թուրքական պահարանի վերևի դարակներին։ Նույն չար լեզուներն ասում են, որ մինչ Ռուսաստանի համար դժվար ժամանակների սկիզբը՝ առնվազն մի երեք անգամ Ռուսաստանը կրկին Հայաստանին ուրացել է։ Բացի այդ, Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանն էր, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։

Բայց սա զրպարտություն է ու լկտի սուտ, ինչպես հիմա ընդունված է ասել։

Մանրամասները՝ տեսանյութում․