Արարատի մարզի գյուղերից մեկում տան բակից գողացել են 60 հատ աղավնի, իսկ շունը հայտնաբերվել է սատկած վիճակում․ shamshyan.com
copy image url

Արարատի մարզի գյուղերից մեկում տան բակից գողացել են 60 հատ աղավնի, իսկ շունը հայտնաբերվել է սատկած վիճակում․ shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 20:19 21-02-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դիմիտրով գյուղում աղավնիներ են գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Վաչագան Խ․-ն հայտնել է, որ գիշերը օգտվելով տան բակի չցանկապատված լինելու հանգամանքից, մուտք են գործել բակ և այնտեղ գտնվող աղավնիների բնի դռները վնասելով բացել են և գողացել մոտ 60 թև աղավնի՝ պատճառելով մոտ 800 հազար դրամի նյութական վնաս, իսկ աղավնիների բնի մոտ կապված իր շունը իրեն անհայտ հանգամանքներում սատկել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում