ԱԱԾ-ն հայտնում է՝ արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ
copy image url

ԱԱԾ-ն հայտնում է՝ արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ

Ներքին 1 տարի առաջ - 11:30 23-09-2023
Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն հայտնում է՝ ս.թ. սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ:

Նկատվել են ապատեղեկա­տվու­թյան տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն:

Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնա­կառա­վարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանա­կու­թյան օբյեկտների տեղեկատվական համակարգերը։

Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնու­թյուն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոն­ները, իսկ համա­կարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկա­տվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձա­գանք­ման պետա­կան կենտրոն «cert.gov.am»։

Ձեզ գուցե հետաքրքրի