Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Հատիս լեռան լանջին 7 քաղաքացի հայտնվել է ձնակույտի մեջ. shamshyan.com
copy image url

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Հատիս լեռան լանջին 7 քաղաքացի հայտնվել է ձնակույտի մեջ. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 22:16 18-02-2025
Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին 2 «ՍAZ» և «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտում, որոնցում կա ընդհանուր 7 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փորձում են ձնակույտում հայտնված ավտոմեքենաները հատուկ ճոպանների միջոցով և փրկարարական հատուկ տեխնիկայով դուրս բերել անվտանգ վայր։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում