Տիգրան Համասյանը նվագել է Խուստուփ լեռան լանջին

Ավելին Տեսանյութ 11 ամիս առաջ - 17:24 22-04-2024
Դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ապրիլի 21-ին Սյունիքի մարզում հանդես է եկել համերգով։ Համերգը կրել է «Հող և ջուր» խորագիրը:

«Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,- համերգից առաջ գրել էր Համասյանը։