Հրաձգության Հայաստանի Մ-18 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն
copy image url

Հրաձգության Հայաստանի Մ-18 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ 2 ամիս առաջ - 13:08 13-02-2025
Տալինում ընթացող հրաձգության Եվրոպայի մինչեւ 16 և մինչեւ 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի Մ-18 թիմը նվաճել է ոսկե մեդալ, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Գոռ Մանուչարյան - Գրիգոր Պողոսյան - Արմեն Գևորգյան եռյակը դարձել է 10 մետրից օդամղիչ ատրճանակով մրցաձրի հաղթող։

Հայաստանի մարզիկները 1120 միավորով սահմանել են նաև Եվրոպայի ռեկորդ։

Ամենից շատ դիտված