Չդադարող բոյկոտն ու տրանսպորտ նստող Փաշինյանը, Արցախի նախագահի պահանջը Ալեն Սիմոնյանից․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:30 12-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 12-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Երևանում արդեն 12-րդ օրն է, ինչ շարունակում է հանրային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը։ Քաղաքացիների պահանջը մեկն է․ 1 ուղևորության արժեքը սահմանել 100 դրամ, ինչպես դա նախկինում էր։ Բոյկոտի ֆոնին այսօր հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը տրանսպորտից է օգտվել՝ պնդելով, որ քաղաքում ավտոբուսների երթևեկությունը շատ ակտիվ է։ «Ավտոբուսով եկա աշխատանքի»,- իր էջերում հրապարակած տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջում է, Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրի Արցախի տեղահանված ժողովրդից: «Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ», - նշել է Սամվել Շահրամանյանը՝ հորդորելով պառակտիչ և վտանգավոր հայտարարությունների փոխարեն Ալեն Սիմոնյանը խորհրդարանի բարձր ամբիոնն օգտագործի արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար: Հիշեցնենք՝ Սիմոնյանը երեկ արցախցի լրագրողի հարցին պատասխանելիս ասել էր, թե պետք է մնային ու կռվեին Արցախի համար:

Լրագրողներն այսօր Սիմոնյանից հետաքրքրվել են, թե արդյոք նա չի՞ զղջում իր հայտարարությունների համար, ինչին ի պատասխան խորհդրարանի խոսնակը պնդել է, որ Արցախի ժողովրդի մասին ընդհանրական բան չի ասել, կոնկրետ մարդկանց մասին է ասել Սիմոնյանի պնդմամբ՝ բոլորը շատ լավ հասկացել են՝ ում մասին էին այդ հայտարարությունները․ «Շահրամանյանը մինչև նամակ գրելը թող պատմի՝ ոնց ա իր «ախրանիկներով» կարողացել Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել դուրս գալ, ո՞նց ա ստացվել, որ ինքը ստեղ ա հայտնվել։ «Ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, որոնք ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա՝ իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ իրենց «ասաբնյակները», որոնք վերադառնում էին և այդ բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև իրենք իրենց ապագան և Ղարաբաղի ապագան չէին տեսնում, այլ կապում էին իրենց՝ երկրից դուրս գալու հետ: Մարդիկ, ում մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են»,- ասել է նա։

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ այսօր ընդունել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը: Այն ԱԺ-ում ներկայացրեց նախագծի նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը: Նախաձեռնող խումբը 1 ամսում հավաքել էր ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն: ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագիծն ընդունվեց 64 կողմ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ: Օրենքի նախագծում նշվում է՝ ՀՀ-ն, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին, իսկ «Պատիվ ունեմ»-ը դեռ երեկ էր հայտարարել, որ դեմ է քվեարկելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:58 Աննա Հակոբյանին «փախցրեցին» ժողգործիքների շենքից. տեսանյութ
08:26 Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
20:12 Գյումրիում ջահերով երթը ևս սկսվեց` Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելով
19:52 «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ ներկայացուցչության գրառման փոփոխության մասին
12:58 Արամ Սարգսյանը դեմ է ցեղասպանության խորհրդանիշն այրելուն, դեմ չէ Տիգրան Նաղդալյանի սպանությանը
19:32 Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք գոնե իրավունք չունեն խոսելու. Քոչարյանը՝ դրոշն այրելու միջադեպի մասին
14:15 Թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, 9-րդին էլ՝ ողջ են թողել, որ սովամահ լինի․ Մանգանիելոյի մեծ տատի պատմությունը
14:42 Աննա Հակոբյանը թիկնապահներով ժամանեց Ժողգործիքների նվագախմբի շենք
22:44 Մենք ամաչում ենք մեր պապերի արածների համար. Իրաքի քուրդ