Մենք ՀՀ ժողովրդին ամբողջական «մենյու» առաջարկած կլինենք, երբ ԵՄ օրենքն ուժի մեջ մտնի

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:28 12-02-2025
Համոզված եմ, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ այն ուղերձը հնչել է, որ մենք պետք է ճիշտ սպասումներ ձևավորենք, որ մարդիկ չմտածեն՝ վերջ, մենք դարձանք ԵՄ անդամ կամ ԵՄ անդամության թեկնածու։ Այս մասին ԱԺ-ում անդրադառնալով Եվրամիությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին՝ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա կարևոր քայլ է, որ մենք ՀՀ ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք, ինքներս էլ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենանք։ Սա նաև անվտանգային առումով կարևոր կոմպոնենտ է. այդ բալանսները ազդեցություն են ունենում նաև անվտանգային միջավայրի վրա»,- նշել է նա։

Փաշինյանը շեշտել է՝ ՀՀ ժողովրդին ամբողջական «մենյու» առաջարկած կլինենն, երբ ԵՄ օրենքն ուժի մեջ մտնի։

Ամենից շատ դիտված