Արտակ Զեյնալյանի ելույթի ժամանակ Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց ՔՊ-ականներին

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 16:53 11-02-2025
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ—ում քննարկվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն է:

Ուշագրավ է, որ Զեյնալյանի ելույթին ՔՊ-ականների հետաքրքրությունը գրեթե տեսանելի չէր։ Անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ նկատողություններ անել և ընդհատել ՔՊ-ականների զրույցները։