Ոչ մեկին քաղաքապետի թեկնածու չենք տեսնում. հարցում` Զեյնալյանի մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:53 26-06-2023
Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Հանրապետություն» կուսակցությունը։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ են Արտակ Զեյնալյանին, և արդյոք նրան դիտարկում են որպես Երևանի քաղաքապետ։

Հարցվածների մի մասը նրան չէր ճանաչում, մի մասն էլ խուսափեց որևէ մեկնաբանություն անել։

«Ոչ մեկին քաղաքապետի թեկնածու չենք տեսնում, չեմ էլ մասնակցելու ընտրություններին»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։