Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի վարժանքը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:15 10-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 10-ի միջազգային կարևոր լուրերը:

Ռուս-ադրբեջանական լարվածությունը շարունակվում է․ Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Վալուևին ոչ ցանկալի անձ է հայտարարել՝ արգելելով քաղաքական գործչի մուտքը երկիր։
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն հայտարարել է՝ նման որոշման պատճառը պատգամավորի «վիրավորական, սպառնալից բնույթի» հայտարարություններն են»։
«Մեր երկրի օրենսդրության շրջանակներում համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն անձանց նկատմամբ, ովքեր կգործեն մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ադրբեջանական ժողովրդի դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը։
Ռուսաստանցի պատգամավորը անցած օրերին կոշտ քննադատություն էր հնչեցրել Ալիևի վարչակազմի հասցեին՝ Բաքվում «Ռուսաստանի տան» գործունեությունը դադարեցնելու որոշման համար։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ավարտելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է The New York Post-ը՝ նշելով, որ Դոնալդ Թրամփն անձամբ է պարբերականին ասել այդ մասին նախագահական ինքնաթիռում:
Թրամփն ասել է, թե Վլադիմիր Պուտինին իրոք մտահոգում է այն, որ մարտի դաշտում մարդիկ են սպանվում, և ցանկանում է, որ պատերազմն ավարտվի: ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ինքը պատերազմն ավարտելու կոնկրետ ծրագիր ունի, թեև պարբերականը չի նշել ծրագրի մանրամասները, միայն մեջբերել է Թրամփի հետևյալ խոսքերը։ «Հուսով եմ, որ դա արագ տեղի կունենա։ Մարդիկ ամեն օր մահանում են։ Այս պատերազմը շատ վատ է Ուկրաինայի համար: Ես ուզում եմ վերջ տալ այս անիծյալ պատերազմին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Ըստ աղբյուրի՝ Թրամփն այնուհետև դիմել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Մայք Ուոլցին, որը հարցազրույցի ժամանակ նրա կողքին է եղել, և առաջարկել է սկսել հանդիպումները Ուկրաինայի հարցով։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Ամեն օր մարդիկ են մահանում։ Երիտասարդ, գեղեցիկ զինվորներ են սպանվում: Իմ որդիների պես երիտասարդներ: Երկու կողմից էլ, ամբողջ ռազմի դաշտում», - ասել է ԱՄՆ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում