Կրեմլը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը
copy image url

Կրեմլը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

Արտաքին 2 ամիս առաջ - 12:41 09-02-2025
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները տեղի են ունենում տարբեր ուղիներով։ Անդրադառնալով Պուտին-Թրամփ հնարավոր զրույցին՝ ռուսական ՏԱՍՍ լրատվականին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հնարավոր է՝ հարցեր լինեն, որոնցից ես տեղյակ չլինեմ, ուստի, երկու նախագահների հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկատվությունը ես ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել»,- նշել է Պեսկովը։