Երևանցիների ավելի քան 72%-ը բոյկոտում է, Փաշինյանի առաջարկն Ալիևին և այցը Ֆրանսիա․ Ամփոփ լուրեր

Տեսանյութ Ներքին 2 ամիս առաջ - 21:18 10-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 10-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Երևանում արդեն 10-րդ օրն է՝ քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը: Քաղաքացիների պահանջը մեկն է՝ 1 ուղևորության համար վերականգնել նախկին 100 դրամ ուղեվարձը։ Քաղաքային իշխանություններն առիթը բաց չեն թողնում վստահեցնելու, որ երևանցիները վճարում են 150 դրամ ուղեվարձը կամ օգտվում փաթեթներից, իսկ բոյկոտողները փոքրամասնություն են կազմում, սակայն իրականությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում։ Oragir.News-ն իր յութուբյան և տելեգրամյան ալիքներում քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպես են վերջիններս վճարում տրանսպորտից օգտվելիս․ հարցմանը մասնակցած 5853 քաղաքացիների ավելի 72.28%-ը (4231 քաղաքացի) պատասխանել է, որ վճարում է 100 դրամ կամ առհասարակ չի վճարում, և միայն 27․72%-ը (1622 քաղաքացի) նշել է, որ վճարում է 150 դրամ կամ օգտվում առաջարկվող փաթեթներից։

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այս հայտնել է կառավարության ղեկավարի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Այցի ընթացքում Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կառավարության ղեկավարը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Փաշինյանի այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ վերջինս փետրվարի 3-7-ն էլ Միացյալ Նահանգներում էր։

Նիկոլ Փաշինյանն այսօր հոդված է հրապարակել, որում համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Նա վերլուծել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը և հանգել այսպիսի եզրակացության, ապա դիմել Բաքվին։ «Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից ու հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից», - նշել է նա՝ որպես լուծում առաջարկելով խաղաղության պայմանագիր ստորագրել։ «Խաղաղության պայմանագրի ստորագրումը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբևէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ և հասունացած է ստորագրելու համար, չնայած չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ Հայաստանն առաջարկել է համապարփակ լուծումներ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», - գրել է նա։

Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ նախորդ դատական նիստի ընթացքում Վարդանյանի փաստաբանը միջնորդել էր իր պաշտպանյալի հետ առանձին հանդիպման կազմակերպման համար։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը, փաստաբանը հնարավորություն էր ստացել առանձին հանդիպել Վարդանյանի հետ։ ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը լրատվամիջոցներին ավելի վաղ հայտնել էր, որ դատավարության ընթացքում գործի նյութերն աղավաղված են թարգմանվել, ինչի վերաբերյալ փաստաբանը ներկայացրել է միջնորդություն՝ պահանջելով փոխել թարգմանչին։ Վարդանյանի ախորդ դատական նիստը կայացել էր փետրվարի 6-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
22:15 “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին
17:45 Այրումի բնակիչները վախով ու հերթապահելով են լուսացնում գիշերները. Դեբեդը կրկին վարարել է
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը
18:27 ԿԳՄՍՆ-ի նոր նախագիծն անարդար է. չի կարելի դպրոցների միջև տարբերություն դնել
12:49 Գոնկա՞, թե՞ շաշկի․ նախարարին սպասարկող մեքենաներն առանց նախարարի գիշերն ի՞նչ էին անում փողոցներում