Աբովյանի նախկին «Գայի պոստ»-ի դիմաց բախվել են 2 «Mercedes»-ները և «Hyundai Sonata»-ն․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

Աբովյանի նախկին «Գայի պոստ»-ի դիմաց բախվել են 2 «Mercedes»-ները և «Hyundai Sonata»-ն․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 19:51 10-02-2025
Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «Գայի պոստ»-ի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վլադիմիր Դ․-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի, 27-ամյա Գուրգեն Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 34-ամյա Հովհաննես Զ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: