Աշտարակի «Գայի պոստ»-ի մոտ Mercedes-ը հարվածել է կայանված 06-ին․ 4 վիրավորները քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են․ shamshyan.com
copy image url

Աշտարակի «Գայի պոստ»-ի մոտ Mercedes-ը հարվածել է կայանված 06-ին․ 4 վիրավորները քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:17 02-01-2024
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի հարևանությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թույլատրելի հատվածում կայանված ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 վիրավոր կա, որոնցից 3-ը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ 1-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը, երբ բախվել է 06-ին, մոտ 10 մ առաջ է ընթացել և 2 ավտոմեքենաներն էլ բախվել են երկաթե արգելապատնեշին, իսկ վիրավորները աշխատում են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված