Ռուս ռեփեր Մորգենշտերնը շարունակում է կտրուկ փոփոխություններ կատարել իր կյանքում։ Նա որոշել է հեռացնել իր դեմքի բոլոր դաջվածքները, այդ թվում՝ հայտնի խորհրդանիշը՝ հոնքերի վերևում գտնվող 666 թիվը, ճակատին արված երաժշտական նոտաները և աչքի տակ հայելային «մահ» բառը:
«Մաքուր թերթից, մաքուր դեմքից»,- մակագրել է նա տեսանյութում, որտեղ ցույց է տալիս դաջվածքները հեռացնելու ընթացքը։
Դաջվածքի հեռացման հետ մեկտեղ նա սոցիալական իր էջերից հեռացրել է բոլոր հրապարակումները։
Հիշեցնենք, որ Մորգենշտերնը ներկայումս գտնվում է վերականգնողական կենտրոնում: Փետրվարի 1-ին ուղիղ հեռարձակման ժամանակ նա հետևորդներին ներկայացրել է իր ծանր հոգեբանական վիճակը:
«Ես բառացիորեն խելագարվել էի, ցանկանում էի կյանքիս վերջ տալ»,- խոստովանել է ռեփերը: