ԶՊՄԿ-ի ներկայացրած հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնիրավչության հոդվածով
copy image url

ԶՊՄԿ-ի ներկայացրած հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնիրավչության հոդվածով

Ներքին 2 ամիս առաջ - 17:24 09-02-2025
ԶՊՄԿ-ի ներկայացրած հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնիրավչության հոդվածով, ArmeniaSputnik-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Այս պահին նախաքննություն է ընթանում։

Հիշեցնենք՝ այսօր ԶՊՄԿ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր․ «Ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում մեր աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։ Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին»,- նշված էր հաղորդագրության մեջ։