Թաղապետի տեղակալի մասնակցությամբ միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի հոդվածով
copy image url

Թաղապետի տեղակալի մասնակցությամբ միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի հոդվածով

Ներքին 1 տարի առաջ - 17:05 20-05-2023
Երեկ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է։

Oragir.News-ը քննչական կոմիտեից տեղեկանում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։

«Ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն, որի շրջանակներում քննիչները գտնվում են դեպքի վայրում, իրականացնում են անհետաձգելի քննչական և այլ գործողություններ։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը տուժողի ծառայողական գործունեությամբ պայմանավորված լինելու կամ չլինելու հանգամանքը պարզելու, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են համապատասխան վարույթային գործողություններ»,- հայտնում են Քննչական կոմիտեից և հավելում, որ նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։

Ամենից շատ դիտված