Այսօր՝ փետրվարի 8-ին, Գեղարքունիքի մարզից ժողովրդին հայտնի՝ Սևանի թունելից մինչև Դիլիջան քաղաքի սկզբնամաս Դիլիջանի բոլոր ոլորաններում բարձիթողի վիճակ է տիրում:
Եթե Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Սևան ճանապարհները սպասարկող ճանշինականները կատարել են հսկայածավալ աշխատանքներ՝ ճանապարհի մերկասառույցն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ապա Դիլիջանի ոլորաններում տիրում էր բարձիթողի վիճակ:
Ոլորանների ոչ մի հատվածում աղ ու ավազ լցված չէր, ինչը վտանագվաոր է դառնում երթևեկության համար, հավանաբար խնդիրը պետք է հրատապ լուծվի՝ Կառավարության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների միջամտության արդյունքում:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: