Վթարված մեքենայի ուղևորները ժամերով մնացել են արև-անձրևի տակ․ բարձիթողի վիճակ ուղևորափոխադրումների ոլորտում
copy image url

Վթարված մեքենայի ուղևորները ժամերով մնացել են արև-անձրևի տակ․ բարձիթողի վիճակ ուղևորափոխադրումների ոլորտում

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 23:11 13-09-2024
Այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևան-Վանաձոր ավտոճանապարհին։ Opel Zafira մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել ճանապարհին տեղացած կարկուտի պատճառով։

Բանն այն է, որ նշված ավտոմեքենան ուղևորափոխադրումներ է իրականացնում Հայաստանի խոշոր քաղաքների՝ Երևանի և Վանաձորի միջը։ Ավտոմեքենան տեխնիկական ոչ պատրաստ վիճակում է, ակնհայտ է, որ այն ոչ պիտանի է ուղևորափոխադրումների համար։

Ոլորտը որևէ կերպ ՀՀ-ում չի վերահսկվում։ Սույն մեքենան ամեն օրը տասնյակ մարդկանց է տեղափոխում, սակայն որևէ կերպ պատասխանատվության չի ենթարկվում խնդիրների դեպքում։ Փաստացի այսօր մեքենան ճանապարհին վթարվել է, ուղևորները ստիպված են եղել ժամերով սպասել նոր մեքենային, և դեռ այդքանից հետո վարորդը գումար է վերցրել ուղևորներից։

ՀՀ-ում չեն գործում ավտոկայաններ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որ մեքենա ունի, քիչ թե շատ վարել գիտի, կարող է զբաղվել ուղևորափոխադրմամբ։