Reuters-գրում է. Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում վթարի է ենթարկվել King Air F90 բիզնես ինքնաթիռը, որում եղել է 8 մարդ։
Ինքնաթիռը փորձել է վթարային վայրէջք կատարել ճանապարհի վրա և բախվել ավտոբուսին, որում եղել է առնվազն 20 մարդ ։
--
Kazan First-ը գրում է. Ռուսաստանում կանխվել է ահաբեկչություն, որը նախատեսված էր իրականացնել հատուկ տեխնոլոգիական ակնոցների միջոցով:
Դրանք FPV Skyzone Cobra մոդելի վիրտուալ իրականության ակնոցներ էին, որոնք օգտագործվում են, անօդաչու թռչող սարքերի կառավարման համար:
Ահաբեկիչները տեղադրել էին 10-15 գրամ պայթուցիկ (պլաստիդ) ակնոցների ներսում, երբ սարքը գործարկվեր, անմիջապես պայթյուն տեղի ունենար։
Ակնոցները հայտնաբերվել են կամավորների կողմից զինվորականներին ուղարկված հումանիտար բեռի մեջ:
Ակնոցների վրա նկատվել են քանդման հետքեր, ինչը կասկած է առաջացրել:
Հայտնաբերումից հետո պայթուցիկ ակնոցները վնասազերծվել են:
--
Reuters-ը հայտնում է. Թրամփն ասել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ հանդիպել Զելենսկիի հետ։
ԱՄՆ նախագահը, պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք հանդիպել Պուտինի հետ, ասել է, որ դա հնարավոր է։
Նա նաև հավելել է, որ ինքը և Պուտինը միշտ լավ հարաբերություններ են ունեցել։
--
The Daily Best-ը գրում է. Իլոն Մասկը սեր է խոստովանել Թրամփին։
Մասկը սոցիալական X ցանցում գրել է, որ սիրում է Թրամփին այնքան, որքան հետերոսեքսուալ տղամարդը կարող է սիրել մեկ այլ տղամարդու։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հրապարակել է նրանց լուսանկարը Թաքեր Կարլսոնի հետ՝ առանց մակագրության։
--
Pravda-ն հայտնում է. Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը կքննարկի ռազմական ծախսերը կրճատելու հարցը։
Թրամփը հավելել է, որ Ճապոնիան շուտով կսկսի ԱՄՆ-ից ռեկորդային ծավալներով հեղուկացված բնական գազ գնել։
Նա նշել է, որ ԱՄՆ-ում կոռուպցիայի մասշտաբները զանգվածային են, և ԱՄՆ-ն կորցնում է տրիլիոնավոր դոլարներ սխալ ու ըստ էության անօրինական ծախսերից։
--
Regnum.ru-ն հայտնում է. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 18-ից 24 տարեկան երիտասարդներ կզորակոչվեն բանակ՝ ռազմական ծառայության:
Նախատեսվում է մշակել մեկ տարվա «հատուկ պայմանագիր», ինչը ենթադրում է, որ երիտասարդները մեկ տարի լրացուցիչ ծառայություն կանցնեն բանակում:
Այս և միջազգային մամուլի այլ ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում։