Meduza -ն գրում է. ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն առաջարկել է արգելել 21 տարեկանից ցածր անձանց ալկոհոլի վաճառքը։
Նա նաև առաջարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվության տարիքը 16-ից իջեցնել 14 տարեկանի։
Սա ուղղված է դեռահասներին պաշտպանելու համար, քանի որ ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականին անչափահասների շրջանում ծանր հանցագործությունների թիվն աճել է 11%-ով, իսկ դեռահասների նկատմամբ ավելի քան 17 հազար քրեական գործ է հարուցվել։