Ճոյտի տղան չի սարքում շենքը. բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. ՈւՂԻՂ

Ներքին Ուղիղ եթեր 2 ամիս առաջ - 11:42 05-02-2025
Մամիկոնյանց 41 հասցեում գտնվող շենքում, որտեղ 2022 թվականին քաղաքացիները բնակարաններ են գնել, արդեն 2 տարի է սպասում են, բայց շենքն ավարտին չեն հասցնում կառուցապատողները։

Շենքում բնակարան գնած մարդիկ չգիտեն ինչ անել, ստիպված շատերը վարձով են բնակվում։ Ու թե ինչու շենքը կառուցման ավարտին չի հասնում, իրենք չգիտեն, քանի որ հստակ պատասխան չեն տալիս իրենց։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիները նշեցին, որ իրենց միակ պահանջը իրենց բնակարաններում ապրելն է, որը հնարավոր է միայն շենքի կառուցումը ավարտին հասցնելու դեպքում։