Այսօր «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 60 տարեկան։ 2008 թ. ապրիլի 10-ին կալանավորվել է մարտի 1-ի դեպքերին մասնակից լինելու համար։ 2009 թ. ազատ է արձակվել հայտնի և աղմկալից դատավարությունից հետո, ուր ներկայացնում էր իր պաշտպանությունը անձամբ, առանց պաշտպանի և կարողացավ ամբողջովին իր և ընկերների վրայից հանել բոլոր մեղադրանքները, ներառյալ անմեղսունակության մեղադրանքը, որը փորձում էին վերագրել իրեն։
Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է։ Ի՞նչ կմաղթեք նրան»։ Հարցվածներից բոլորը ջերմ մաղթանքներ հղեցին Շանթ Հարությունյանին։ «Կմաղթենք հաջողություն, առողջություն, երկար տարիների կյանք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ Շանթ Հարությունյանին մաղթեց լավ կյանք։ «Շնորհավորում եմ, առողջություն լինի, երկար կյանք ունենա, ամենալավ բաները իրեն»,- ասաց նա։ «Բարի ցանկություններով ամենալավ բաներն եմ ցանկանում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։