Կոտայքում «BMW X7»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հողաթմբին ու քարերին․ shamshyan.com
copy image url

Կոտայքում «BMW X7»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հողաթմբին ու քարերին․ shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 11:13 03-02-2025
Երեկ՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Էմին Պետրոսյանը իր վարած «BMW X7» մակնիշի ավտոմեքենայով Գառնի գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հողաթմբին ու քարերին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը պարեկներին ասում էր, որ այս վթարից հետո ընդունում է, որ ճիշտը ամրագոտի կապելն է ու եթե ամրակապված լիներ, ցավեր չէր ունենա և գլուխը չէր հարվածի դիմապակուն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: