Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Ռուսաստանի մի քանի շրջանների վրա։ Հաղորդում է
«Ամերիկայի ձայնը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 49 կործանված անօդաչու թռչող սարքերի մասին:
Վոլգոգրադում անօդաչու սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա, և այնտեղ հրդեհ է բռնկվել։