Դուք էսօր նախագիծ եք բերել, որով իբր թե գին եք էժանացնում, նոր փաթեթ եք առաջարկում, որի գինը իբր 150 դրամ ա, այնինչ դրանով խաբում եք ժողովրդին, որովհետև մնացած փաթեթների մասով ոչ մի փոփոխություն չեք անում, նոր առաջարկներ չեք անում, օրինակ՝ 9 հազար կամ 90 հազար դրամանոց փաթեթների մասով ինչո՞ւ կեսով չափ գին չեք փոխել: Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին հարցրեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը:
«Ինչ վերաբերում է սակագներին, մենք նույն սակագները հրապարակում ենք և տեսնում, թե դուք ոնց եք մեկնաբանում էդ թվերը: Ասում եք՝ էն մնացածը ինչի չեք կիսով չափ էժանացրել, էդ ի՞նչն ենք կիսով չափ էժանացրել, որ մնացածն էլ էժանացնենք»,- ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: