2024 թվականի սեպտեմբերից Հայաստանում կսահմանվեն տուրքեր առցանց տաքսիների համար։
Պահանջ կլինի կլինի նաև տաքսիներում ՀԴՄ-ներ ունենալ և էլեկտրոնային կտրոն տրամադրել։ Եթե վերը նշված պահանջները չկատարվեն, կկիրառվեն վարչական տույժեր։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներին հարցրել, թե ինչպե՞ս են վերաբերում նրան, որ տաքսիները պետք է ՀԴՄ-ներ տրամադրեն։
«Դեռ ոչինչ չգիտեմ»,-պատասխանեց տաքսու վարորդներից մեկը։ «Հեռու եմ այդ բնագավառից։ Հնարավոր է երթևեկության գներն էլ բարձրանա։ Ընդհանրապես կարծում եմ ավելորդություն ա դա»,-ասաց անցորդներից մեկը։ «Շատ լավ, բոլորը պետք է հարկեր վճարեն։ Մինչև հիմա հարկ չէին վճարում ու էլի թանկացնում էին»,-նշեց քաղաքացիներից մեկը։ «Իմ համար էական բան չի փոխվի, եթե ինձ ՀԴՄ տրամադրեն ինձ։ Նայած ոնց կորոշեն, եթե գները թանկանա՝ դեմ կլինեմ»,-ասաց մեկ այլ անցորդ։ «Կարծում եմ պարտաճանաչ քաղաքացիները պարտավոր են հարկեր վճարել։ Ընդհանրապես, երբ հարկերը օրինական վճարում են, ամեն ինչն էլ ենթադրում եմ կթանկանա։ Կարծում եմ պետք է դրան հարմարվել և եթե ուզում ենք օրինական պետություն կառուցենք, պիտի աստիճանաբար գնանք այդ ճանապարհով»,-նշեց մի կին։ «Շատ վատ եմ վերաբերվում։ Տեղից մարդիկ հազիվ հացի փող են աշխատում,տուն են պահում մի հատ էլ պիտի կտրոն ու հարկ տան։ Ես դեմ եմ»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։