Տնից բան չի մնացել. նոր մանրամասներ` Վաղաշենում բռնկված հրդեհից
copy image url

Տնից բան չի մնացել. նոր մանրամասներ` Վաղաշենում բռնկված հրդեհից

Ներքին 2 ամիս առաջ - 17:48 29-01-2025
«Տնից բան չի մնացել, գրեթե ամբողջությամբ այրվել է։ Տան տերերը սովորական օրվա հացով ապրող մարդիկ են, այս պահին այդտեղ չեն բնակվում։ Ենթադրում են, որ հոսանքի կարճ միացման պատճառով է հրդեհ բռնկվել, հստակ պատճառները, սակայն, դեռ անհայտ են մնում։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել հրդեհի պատճառով, դե դպրոցն էլ չի օգտագործվում, երեխաներ չեն եղել մոտակայքում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վաղաշեն գյուղի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություններից տեղեկացրել են, որ հունվարի 29-ին՝ ժամը 07։15-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում՝ հին դպրոցի մոտակայքում, տուն է այրվում։

Ամենից շատ դիտված