Նոր մանրամասներ՝ կացարանի հրդեհից տուժած զինվորների առողջական վիճակի մասին
copy image url

Նոր մանրամասներ՝ կացարանի հրդեհից տուժած զինվորների առողջական վիճակի մասին

Ներքին 2 տարի առաջ - 22:13 04-02-2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանի հրդեհից տուժած մեր տղաներից երկուսը շարունակում են մնալ Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Նրանց առաջիկայում կվիրահատեն։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, այրվածքաբանության գծով առողջապահության նախարարի խորհրդական Կարինե Բաբայանը:

«Զինվորների շնչուղիների այրվածքները կոմպենսացված են։ Կոնկրետ հիմա առանձնապես փոփոխություն չկա, որովհետև եկող շաբաթ նախատեսվում է երկուսին էլ վիրահատել։ Եկող շաբաթ արդեն կորոշվի՝ որ օրն են կատարում պլաստիկ վիրահատություն։ Դա կոչվում է մաշկի փոխպատվաստում։ Երբ որ տեսնենք, որ վիրահատությունները բրեհաջող են անցել՝ երկուսին էլ դուրս կգրենք»,- ասաց նա։

Կարինե Բաբայանի խոսքով՝ Այրվածքաբանական ազգային կենտրոնից դուրս գրվելուց հետո զինվորները կտեղափոխվեն զինվորական հոսպիտալ, որտեղ էլ կշարունակեն բուժումը։ ԲԿ տեղափոխված մյուս՝ երրորդ զինվորն այս պահին արդեն իսկ տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բուժումը շարունակում է այնտեղ։

Ամենից շատ դիտված