Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան 39 հասցեի բնակարաններից մեկում։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմանբ, դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 2 մարտական հաշվարկ։
Oragir.News-ը այցելեց դեպքի վայր, զրուցեց հարևանների հետ, որոնք մեզ հետ զրույցում պատմեցին, որ հրդեհի պատճառը էլեկտրական գազօջախն է եղել։
«Մեր հին հարևանն է տանը եղել, փառք Աստծո՝ փրկվել է։ Փրկարարները գերազանց աշխատեցին։ 30 տարեկանին մոտ տղամարդ է, միայնակ է ապրում։ Այդ աստիճանի հրդեհից որ փրկվել է, դա պարզապես հրաշք է։ Փրկարարական թիմը շատ լավ է աշխատել»,- ասացին հարևանները։
Նրանք նաև նշեցին, որ բակի շենքերի սխալ կառուցվածքի պատճառով փրկարարական մեքենան Սարյան փողոցից են մտել։
Մանրամասները՝ տեսանյութում։