«Դեպքի ժամանակ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ միասին եղել եմ դեպքի վայրում։ Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն, բայց բարեբախտաբար տուժողներ չեն եղել։ Նշյալ տունը գտնվում է 2 բնակելի շենքերի միջև, բայց 2 շենքերն էլ չեն տուժել։ Այն քարե շինություն չի եղել, փայտե տնակ է եղել։
Ում որ պատկանում է տնակը, այս պահին երկրում չէ։ Տրամադրել էին այլ քաղաքացիների, որոնք միշտ չէ, որ այդտեղ էին լինում։ Իրենց բարեկամ չեն, ուղղակի սոցիալապես անապոհով վիճակ է իրենց մոտ. ենթադրում եմ, որ աջակցություն են ցույց տվել»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մխչյան գյուղի վարչական ղեկավար, ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գալստյանը։
Նարեկ Գալստյանը նշեց նաև, որ ինքը Արտաշատ համայնքի գյուղատնտեսության, բնապահպանության բաժնի պետն է և համատեղությամբ իրականացնում է Մխչյանի վարչական ղեկավարի պարտականությունները։
ԺՊ-ի խոսքերով` կրակը մարելու աշխատանքներում ԱԻՆ-ի աշխատակիցներին օգնություն են ցուցաբերել նաև գյուղի բնակիչները։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 19-ի գիշերը, Արարատի մարզի Մխչյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: