Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ նա ավելի քան 2,5 տարի է՝ կալանքի տակ է
copy image url

Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ նա ավելի քան 2,5 տարի է՝ կալանքի տակ է

Ներքին 2 ամիս առաջ - 14:38 29-01-2025
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, երկարացրել է Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն դատարանից։

Նշենք, որ քրեական գործը դատարանում է 2023թ․-ից, գտնվում է հիմնական դատալսումների՝ վկաների հարցաքննության փուլում, վկաների մի մասն արդեն իսկ հարցաքննվել է։ Գործը քննվում է դռնփակ ռեժիմով։

Ամենից շատ դիտված