Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է
copy image url

Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Ներքին 10 ամիս առաջ - 17:45 07-06-2024
«Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

««Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ տնային կալանքի ժամկետը դատարանի կողմից երեք ամսով երկարացվեց (նախագահող դատավոր՝ Դավիթ Արղամանյան)։

Դատական ակտի հետ համաձայն չենք, և պատրաստվում ենք այն բողոքարկել»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Սամվել Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել նրա կողմից ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու համար։ Դրանից հետո Վարդանյանը բռնության էր ենթարկվել։