Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ
copy image url

Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Արտաքին 2 ամիս առաջ - 22:50 28-01-2025
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։ Փոխանցում է Tert.am-ը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում Ադրբեջանի վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտոնական որոշ շրջանակներից, ապատեղեկատվական հաղորդագրությունների և նյութերի հրապարակումը թյուրիմացություն է առաջացրել, ինչը հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։

«Հայտնի են «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի ողբերգական վթարի նախաքննության արդյունքները, աշխատանքներ են տարվում հետաքննությունն ավարտելու ուղղությամբ, և ռուսական կողմից ավիաաղետի հետ կապված մեր ակնկալիքները բացահայտ ասվել են։

Ինչ վերաբերում է «Ռուսական տան» մասին տեղական մամուլում տեղ գտած տեղեկատվությանը, ապա ընդգծվել է, որ դա պաշտոնական դիրքորոշում չէ, որ Ադրբեջանի տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա և պետք է իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։