Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Նարեկ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխվում են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում