Ժողովրդի կաշին քերթում է, լիմոնի պես մզում, բանանի նման կլպում, ասում է` բարեփոխում. Լևոն Ջավախյան
copy image url

Ժողովրդի կաշին քերթում է, լիմոնի պես մզում, բանանի նման կլպում, ասում է` բարեփոխում. Լևոն Ջավախյան

Ներքին 2 ամիս առաջ - 13:43 26-01-2025
Արձակագիր Լևոն Ջավախյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԲԱՐԵՓՈԽՎԱԾ ՄԱՐԴ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Գույքահարկը բարձրացնում ա, ասում ա` բարեփոխում, շրջանառության հարկը բարձրացնում ա, ասում ա` բարեփոխում, եկամտահարկը բարձրացնում ա, ասում ա` բարեփոխում, տրանսպորտը թանկացնում ա, ասում ա` բարեփոխում, հայտարարագրում ա անցկացնում, հարկային դիկտատը ուժեղացնում ա, ասում ա` բարեփոխում, նույնականացման քարտեր ա ստեղծում, ավելորդ ծախսեր ստեղծում, ասում ա` բարեփոխում, նվիրատվությունների, բանկային փոխանցումների վրա հարկ ա դնում, ասում ա` բարեփոխում, բանակը քանդում ա, ասում ա` բարեփոխում, արտաքին պարտքը շատացնում ա, ասում ա` բարփոխում, ինքնության, արմատների դեմ ա գնում, ասում ա` բարեփոխում, հայրենիքը հակադրում ա պետությանը, ասում ա` բարեփոխում, պետությունը հակադրում ա ամեն ինչին, ասում ա` բարեփոխում, ժողովրդին ասում ա, պետությունը դա դու ես, մինչդեռ պետությունը դա ինքն է` բարեփոխված, ասում ա` բարեփոխում, ժողովրդի կաշին քերթում ա, լիմոնի պես մզում, բանանի նման կլպում, ասում ա` բարեփոխում...

Էստեղ ստոպ։

Արդյոք հույս ունի՞, որ էդ քերթված կաշվի տակից, նոր, բարեփոխված մարդ ա դուրս գալու...

Արա, էս մեզ լրիվ ապուշի տեղ ա դրե՞լ»։