«Ազգային բառը կարող են հանել կառույցների անվանումից, սակայն այն չեն կարող հանել մեր բառամթերքից և մտքից,այն մեր սրտերում է»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հանրային գործիչ Գևորգ Առստամյանը, ով Հայաստանի ազգային գրադարանում մասնակցում էր «Գիտության կազմակերպում և կառավարում» գրքի շնորհանդեսին։
«Օնլայն գրադարաններից չեմ օգտվել և ձևերը չգիտեմ, դա ինձ համար խորթ է ես միշտ գրադարաններից եմ օգտվում։ Սակայն կարծում եմ, որ կարևոր է ուսուցանող նյութը տեղ հասնի մարդկանց, թե որ տարբերակով տարբերություն չկա։ Այսօր երիտասարդները առավել նախընտրում են օնլայն հարթակը, սակայն ինձ համար առավել նախընտրելի է գիրքը։ Միջոցառմանը ներկա եմ քանի որ հրավիրված եմ, բացի այդ գալու մոտիվացան նաև գրքերի հանդեպ ունեցած մեծ սերս է և հետաքրքրությունը։ Շատ կարևոր էին միջոցառման ժամանակ բարձրացրած խնդիները որոնք իրոք այսօր հրատապ են։ Կարծում եմ, որ չպետք է վազենք կարճաժամկետ հաջողությունների հետևից և չնայենք դրանում առկա խոչընդոտներին, բացասական կողմերին»,- նշեց միջոցառման հյուրը։
Առստամյանը նաև խոսեց «ազգային» բառը մշակութային կառույցների անվանումներից հանվելու որոշման մասին՝ նշելով, որ ազգային բառը միևնույն է չեն կարող հանել մեր բառամթերքից, մտքից և սրտից։
Նա հավելեց, որ այսօր ազգային բառը նաև շատ ձևական է օգտագործվում, որին շատ դեմ է․ «Ազգային բառը կարող են հանել կառույցների անվանումից, սակայն ոչ մեկ չի կարող ոչ մեկի մտքից որևէ բառ, գաղափար հանել դա միշտ կմնա մեր մտքում»։
Մանրամասները՝ տեսանյութում․