Ընդդիմության պատկերացրած ազգայինը ուղիղ հակասության մեջ է Հայաստանի Հանրապետության հետ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:06 06-02-2024
Ընդդիմության պատկերացրած ազգայինը ուղիղ հակասության մեջ է Հայաստանի Հանրապետության հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Հայոց պատմություն առարկան Հայաստանի պատմություն վերանվանելու հարցում ընդդիմության հնչեցրած քննադատություններին։

«Բավականին երկար ժամանակ է խոսվում «Հայոց պատմություն» առարկան Հայաստանի պատմություն անվանելու շուրջ։ ՀՀ-ում մի շարք քաղաքական և կիսաքաղաքական շրջանակներ պայքարում են Հայաստանի պատմությունը Հայաստանի պատմություն անունով ներկայացնելու դեմ, ասում են՝ առարկան վերանվանել Հայաստանի պատմություն դա ապազգային է։

Ֆանտաստիկ է ուղղակի, Հայաստան անունը ապազգային է, սա նշանակում է, որ իրենց պատկերացրած ազգայինը ուղիղ հակասության մեջ է Հայաստանի Հանրապետության հետ»,- նշեց նա։

Վահանգն Ալեքսանյանի պնդեց՝ ՀՀ-ն կա ու ինքնիշխան ու հավերժ է՝ ընդդիմությանը հորդորելով այս ուղերձը փոխանցել աշխարհագրական բոլոր ուղղություններով՝ արևելք, արևմուտք, հարավ ու հյուսիս։՝

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի