Մենք գնում, բիրիքանոցից ապրանք ենք վերցնում․ փոքր բիզնեսի ներկայացուցիչները գործ տվողներ չեն

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 15:05 23-01-2025
Մենք գնում, բիրիքանոցից ապրանք ենք վերցնում, որն արդեն իսկ անցել է տամոժնիով, գրանցվել է այնտեղ։ Եթե կասկածներ ունեն, թող իրենց տամոժնիներին ստուգեն, փոքր բիզնեսի ներկայացուցիչներն իրենց համար գործ տվողներ չեն․ այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց տնտեսվարողների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ Շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցի են իրականացնում։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է նրաց հարկային բեռը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել օրենքը։