Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում Հերացու անվան հիվանդանոց տեղափոխված 20-ամյա տղան մահացել է. shamshyan.com
copy image url

Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում Հերացու անվան հիվանդանոց տեղափոխված 20-ամյա տղան մահացել է. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 18:08 21-01-2025
Երեկ՝ հունվարի 20-ին, Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում մահացել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Դատապարտյալների հիվանդանոցից (ժողովրդին հայտնի ՑԲ) այնտեղ տեղափոխված դատապարտյալը:

Հունվարի 17-ին դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր «խառը տիպի շոկ, սուր բազմաօրգանային անբավարարություն» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխել 20-ամյա Դավիթ Վարդանյանին:

Բժիշկները ամեն հնարավորը արել են, որպեսզի փրկեն երիտասարդի կյանքը, սակայն երեկ՝ հունվարի 20-ին, Դ. Վարդանյանը գիտակցության չգալով մահացել է:

Հիվանդանոց է ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից, որտեղ էլ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված