Այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, Վանաձորի Տարոն 4 թաղամասից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:
Տեղում բժիշկները ոստիկաններին հատնել են, որ տեղափոխված երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և հնարավոր է նրան ռեանիոմոբիլով տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:
Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները պարզել են, որ երեխան, ով բարձրությունից է ընկել, 15-ամյա Լ Ա-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղան իրենց տան պատշգամբից է ընկել:
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: