Մայթերի, կանաչ տարածքի ու խաղահրապարակի տեղում շենք են կառուցում. Նոր Նորքի բնակիչ

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 17:15 21-01-2025
Այսօր՝ հունվարի 21-ին, Նոր Նորքի թաղապետարանամ տեղի ունեցավ հանրային քննարկում Նոր Նորքի Գայի պողոտայի 4-րդ զանգվածում գտնվող մի քանի շենքերի բնակիչների մասնակցությամբ։

Բնակիչների պահանջը մեկն է, չեղարկել իրենց շենքերի մեջտեղում, երեխաների խաղալու հատվածում բնակելի 18 հարկանի շենք կառուցելու նախագծերը և տարածքը վերագնել սեփականատիրոջից, իսկ կառուցվող շենքի տեղում, օրինակ՝ երեխաների համար խաղահրապարակ կամ կանաչապատ տարածք կառուցել։

Oragir.News-ը զրուցեց շենքի բնակիչներից մեկի հետ, ով ներակայացրեց իրենց մտահոգությունները նախատեսվող շինարարության հետ կապված, որոնք հաշվի չեն առնվում։ Բնակչի խոսքով՝ միայն դիզայնով չէ, որ պետք է գնահատեն շենքի կառուցման նպատակահարմարությունը, այլ պետք է հաշվի առնեն բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են առաջանալ տվյալ տարածքում շինարարության հետևանքով։

«Հուսամ, որ մեր պահանջը տեղ կհասնի, որովհետև սա ոչ միայն երեխաների և բոլոր բնակիչների իրավունքների խախտում է, այլև ՀՀ շինարարական նորմերի բազմակի խախտումներ կան»,- ասաց բնակիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված