Ովքեր են երեկ Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած զինված անձինք
copy image url

Ովքեր են երեկ Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած զինված անձինք

Ներքին 1 տարի առաջ - 19:06 25-03-2024
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած և վիրավորում ստացած անձանցից մեկի՝ Արթուր Մովսիսյանի որդին՝ Էդգար Մովսիսյանը, զոհվել է 44-օրյա պատերազում։ Նաև հայտնի է, որ Արթուր Մովսիսյանը «Սասնա Ծռեր» համահայկական շարժման Նոր Նորքի գրասենյակի ղեկավարն է։

Նշենք նաև, որ Արթուր Մովսիսյանը չի մասնակցել նույնիսկ 44-օրյա պատերազմում զոհված իր որդու հուղարկավորությանը։ Երբ որդու մարմինը տեղափոխում էին Երևան, նա արդեն ճանապարհին էր․ գնում էր պատերազմ։

Ըստ Oragir.News-ի տեղեկությունների՝ Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած մյուս երկուսը՝ Ստեփան Հավակիմյանը և Վարդգես Գևորգյանը, 44-օրյա պատերազմի մասնակից են, որոնք հետպատերազմյան շրջանում ևս կամավոր մասնակցել են ՀՀ սահմանների պաշտպանությանը։